Շատ քաղաքապետեր այս օրերին միջոցներ են փնտրում մարզերում թանկացումները մեղմելու համար
Հայկական Մամուլ
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները շղթայական ռեակցիայով հասան հասարակական տրանսպորտին: Ու քանի որ ուղեվարձը Երեւանում արդեն 150 դրամ է դարձել, երեւույթն անհանգստություն է առաջացրել նաեւ Հայաստանի տարբեր մարզերի քաղաքային իշխանությունների մոտ: Շատ քաղաքապետեր այս օրերին միջոցներ են փնտրում թանկացումները մեղմելու համար:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի Գյումրու աղբյուրները, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, օրինակ, հրահանգել է ինչ-որ բան մտածել, որպեսզի ուղեվարձի թանկացման մաքսիմումը լինի 110-130 դրամ: Ըստ այդմ, չի բացառվում, որ Գյումրիում փորձելու են տրանսպորտը վերածել գովազդային կրիչների, որպեսզի գոնե այդ ճանապարհով դրամական հոսքեր ներգրավեն՝ լուծելու չափավոր թանկացման հարցը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը