Շարմազանովը երեկվանից էլի «ՀՀ նախագահ» է
Հայկական Մամուլ
Շարմազանովը երեկվանից էլի «ՀՀ նախագահ» է, Սերժ Սարգսյանը «մեկնել է կարճատև արձակուրդ», Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես:
Երեկ բազմազբաղ «նախագահն» օրվա վերջում պատասխանել է թերթի հարցին, որ երկիր է մեկնել Սերժ Սարգսյանը, որտեղ է անցկացնելու հանգիստը: Շարմազանովը գործնական տոնով և խիստ սպառիչ ասել է՝ «արտերկրում»:
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա, ուր առողջական «լուրջ» կուրս անցնելուց հետո կհանգստանա: Հովիկ Աբրահամյանը, ըստ այդ տեղեկությունների, ուղեկցում է նրան, իսկ մի քանի օր անց նրանց կմիանան ևս մի քանի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ համատեղ հանգստանալու համար:
Բադեն-Բադենը հաստատ այս անգամ էլ չի շրջանցվելու:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը