Նաիրիտ գործարանի աշխատակիցները շարժվում են դեպի նախագահական
Հասարակություն
«Այս պահին Նաիրիտ գործարանի աշխատակիցները շարժվում են դեպի նախագահական` պահանջելու իրենց հասանելիք աշխատավարձը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և լրատվամիջոցներին՝ միանալ այս խնդրին»:
«ԿԱՄՔ» քաղաքացիական շարժում
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, աշխատակիցները նախազգուշացրել էին.
«Եթե հուլիսի 22-ին չվճարվեն Նաիրիտ գործարանի աշխատավարձները, աշխատակիցները դուրս են գալու ցույցի։
Աշխատակիցների պահանջներ են.
1. վճարել Նաիրիտ գործարանի արդեն 12 ամսվա աշխատավարձները,
2. վերագործարկել գործարանը և Նաիրիտ գործարանի աշխատակիցներին ապահովել աշխատանքով:
Պահանջներ` ՀՀ Նախագահից և Կառավարությունից
Արագացնել Նաիրիտ ՓԲԸ մասնավորեցման գործընթացը և հստակ խնդրի լուծում գտնել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան