«Նաիրիտի» աշխատակիցները նախագահական նստավայրի առջև են
Հայաստան
Այս պահին «Նաիրիտի» աշխատակիցներն արդեն նախագահական նստավայրի առջև են։ Նրանց պահանջները հետևյալն են.
1. վճարել Նաիրիտ գործարանի արդեն 12 ամսվա աշխատավարձները,
2. վերագործարկել գործարանը և Նաիրիտ գործարանի աշխատակիցներին ապահովել աշխատանքով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Lurer.com-ը, այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցները երթով շարժվում էին դեպի նախագահական նստավայր։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ եթե հուլիսի 22-ին չվճարվեն Նաիրիտ գործարանի աշխատավարձները, աշխատակիցները դուրս են գալու ցույցի։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է