Հնարավոր է, որ Մովսիսյանի մոտ ինչ-որ բան չի ստացվում. Կարպին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Ռուսաստանի առաջնության երկու տուրերից հետո գնահատել է ֆուտբոլիստների պատրաստվածությունը:
«Մեկնարկային տուրերում թիմը պատրաստ էր 80 տոկոսով: Ֆուտբոլիստներից ոմանք լավ են պատրաստված, ոմանք՝ ոչ: Այժմ կան ֆուտբոլիստներ, ովքեր 100 տոկոսով դեռ պատրաստ չեն, օրինակ՝ Էմենիկեն, ով չի խաղացել փետրվարից: Ինչ վերաբերում է Մովսիսյանին, նա խաղերի և մարզումների ժամանակ ահռելի աշխատանք է կատարում: Հնարավոր է, որ իր մոտ ինչ-որ բան չի ստացվում: Սակայն չէի ասի, որ հարձակվողների հետ կապված ՝լուրջ խնդիրներ ունենք»,- Կարպինը այս մասին հայտարարել է НТВ-Плюс-ի եթերում։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում