Կեղծավորություն կլիներ ասել՝ չեմ ցանկանում գլխավորել «Միլանը». Գատուզո
Սպորտ
«Պալերմոյի» նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նշել է, թե ինչու չի ընդունել «Միլանի» առաջարկը, որը ստացել է այս ամռանը։
«Երբ «Միլանում» գլխավոր մարզչի պաշտոնում քննարկում էին իմ թեկնածությունը, ես գիտեի, որ պատրաստ չեմ նման աշխատանքի՝ անբավարար փորձի պատճառով: Կեղծավորություն կլիներ ասել, թե չեմ ցանկանում գլխավորել միլանյան ակումբը: Սակայն ես նպատակներ ունեմ, որոնց պետք է հասնեմ մինչև «Միլան» վերադառնալը: Այս պահին այդ մասին չեմ մտածում, քանի որ կենտրոնացած եմ «Պալերմոյում» աշխատանքի վրա»,-Գատուզոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում