Սպանության փորձ՝ Երևանում
Արտակարգ Պատահար
Հուլիսի 22-ին՝ ժամը 13։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ հարձակվել են Մանթաշյան փողոցի 4/7 շենքի բնակարաններից մեկի տանտիրուհու վրա և փորձել են խեղդել, իսկ ժամը 16։05-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողի կոմպրեսիոն կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Ռուզաննա Է.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10։30-ին, անծանոթ անձը, ներկայանալով որպես իր հարևանի փեսա, իր թույլտվությամբ մտել է բնակարան և շուրջ 2,5 ժամ մնացել տանը, հետո չի հիշում, թե ինքն ինչպես է ուշագնաց եղել, իսկ երբ ուշքի է եկել, զգացել է, որ անծանոթ տղամարդը պարանով խեղդում է իրեն: Ռուզաննա Է.-ն բղավելով օգնություն է կանչել, և այդ տղամարդը դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23։10-ին, ոստիկանություն է ներկայացել 1970 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում, Ռուզաննա Է.-ի բնակարանում, վիճաբանության ժամանակ, ինքը ծեծի է ենթարկել նրան, իսկ պարանն օգտագործելով՝ փորձել է հանգստացնել նրան, որպեսզի ինքն անարգել հեռանա:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան