Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինվոր է զոհվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորվել է զինծառայող 1994 թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան