«Բանանցն» ուժերը կչափի վրացական թիմերի հետ
Սպորտ
Երևանի «Բանանցը» շարունակում է ծանրաբեռնված մարզումները ֆուտբոլային մրցաշրջանի նախապատրաստական ծրագրերի շրջանակներում: Մեր թիմում շարունակում են փորձաշրջան անցնել արտասահմանցի մի շարք ֆուտբոլիստներ:
Ներկայումս արդեն հայտնի նորեկներից բացի «Բանանցի» կազմում մարզվում են պաշտպան Մարատ Դոյատին, ով ժամանակին հանդես է եկել Կազանի «Ռուբինի» երիտասարդական թիմի կազմում: Վաղը Հայաստան են ժամանելու ևս երկու ֆուտբոլիստներ, ովքեր փորձաշրջան են անցնելու մեր թիմում՝ Ֆոֆանա Սեկուն և Իսմաիլա Դիարան:
Ինչ վերաբերում է «Բանանցի» առաջիկա ծրագրերին, ապա թիմը հուլիսի 24-ին և 28-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու վրացական թիմերի հետ: Առաջին խաղում «Բանանցի» մրցակիցն է լինելու Վրաստանի բարձրագույն խումբ վերադարձած Ցխինվալիի «Սպարտակը», իսկ երկրորդ խաղում մեր թիմը մրցելու է Վրաստանի առաջին խմբի առաջատարներից մեկի՝ Թբիլիսիի «Սիսկո» թիմի հետ:
Երկու հանդիպումներն էլ կայանալու են Իջևանի «Արնար» մարզադաշտում: Խաղերի մեկնարկը ժամը 18:00-ին:
Վերջում ավելացնենք, որ «Բանանցում» իր ելույթներն է ավարտել դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ում հետ ակումը երկկողմանի համաձայնությամբ, որոշել է դադարեցնել համագործակցությունը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում