Իսպանիայում նուդիստները գերազանցել են Գինեսի ռեկորդների գրքում գրանցված քանակը
Աշխարհ
Իսպանիայի Վերա քաղաքում նախօրեին գրանցվել է նուդիստների՝ աշխարհում ամենազանգվածային լողը: Ուղիղ 729 մարդ մորեմերկ վիճակում ծովն է նետվել El Playazo լողափում: Նմանօրինակ նախորդ ռեկորդը գրանցվել է անցյալ տարի՝ Նոր Զելանդիայում, ուր մերկ վիճակում լողացել էր 506 նուդիստ:
Իսպանական Վերա քաղաքի քաղաքապետը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը իսկական հաջողություն է, և տեղական իշխանությունները լիովին բավարարված են գրանցած արդյունքով:
Անկասկած, Վերա քաղաքում գրանցված ռեկորդը քաղաքին լրացուցիչ հռչակ կբերի, ինչը կհանգեցնի զբոսաշրջիկների և, հատկապես, նուդիստների աճին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան