«Գծատերերի ներկայացուցիչները փորձում են խոչընդոտել ակցիաները»
Հայաստան
Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակից բազմաթիվ մեքենաներ քաղաքացիներին անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր ուղղություններով։ Նրանց թվում են նաև Անի Քոչարը, Լալա Մնացականյանը, Հայկոն և այլք։
Նշենք, որ այստեղ են հավաքվել քաղաքացիներ, ովքեր ինչ-որ կերպ անընդհատ փորձում են խոչընդոտել ակցիան: Ակտիվիստները տեսակետ են հայտնում, որ այդ մարդիկ գծատերերի ներկայացուցիչներն են։
Վերջիններս քիչ առաջ մեծ աղմուկ բարձրացրին՝ ասելով, թե ակտիվիստներից մի կին հայհոյել է իրենցից մեկին։
Lurer.com-ի հետ զրույցում կինն ասաց, որ իր դաստիարակությունը թույլ չի տա՝ ինքը հայհոյանքներ արտասանի. տղամարդը ստում է՝ ավելորդ լարվածություն առաջացնելու համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան