Չնախաճաշող տղամարդկանց մոտ մեծ է սրթի կաթվածի հավանակնությունը. գիտնականներ
Այլ
Գիտանակններն ապացուցել են, որ տղամարդիկ, ովքեր պարբերաբար բաց են թողնում նախաճաշը, գտնվում են մահացու ելքով սրտի կաթված ստանալու ռիսկային գոտում:
Հարվարդի դպրոցի հետազոտողները 16 տարի շարունակ հետազոտել են սնունդ ընդունելու հաճախականությունը 45-82 տարեկան 27 հազար մարդու շրջանում: Ուսումնասիրության արդյունքում 1,5 հազար մարդու մոտ սրտանոթային խնդիրներ են նկատվել:
Պարզվել է, որ նախաճաշը բաց թողնող տղամարդկանց մոտ սրտի կաթվածի ռիսկը 27%-ով ավելի բարձր է, քան նախաճաշող տղամարդկանց մոտ: Պարզվել է նաև, որ չեն նախաճաշում հիմնականում երիտասարդները, ծխողները, ամուրիները, խիստ գրաֆիկով աշխատողները և ֆիզիկապես քիչ ակտիվները:
Հեղինակները խորհուրդ են տալիս բաց չթողնել նախաճաշը և հիշել, որ առավոտյան սննդակարգում օգտակար մթերքների օգտագործումն ապահովում է էներգետիկ բալանսը օրգանիզմում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան