Բերման են ենթարկվել ակտիվիստները. ցուցարարները չեն հեռանա, քանի դեռ նրանց չեն ազատել
Արտակարգ Պատահար
Այս պահի դրությամբ Կենտրոնի ոստիկանությունում են գտնվում Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Մաքսիմ Սարգսյանը, Արեգ Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը: Նրանց մոտ կան փաստաբաններ և ՄԻՊ-ից ներկայացուցիչ:
Քաղաքապետարանի մոտից ցուցարարները, ովքեր պահանջում են չեղյալ համարել տրանսպորտի գնի բարձրացման մասին որոշումը, երթով շարժվել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որպեսզի սատարեն ոստիկանություն բերված ակտիվիստներին:
Նշենք, որ ակտիվիստները հայտարարել են, որ չեն հեռանա Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի դիմացից, քանի դեռ իրենց ընկերներին չեն ազատել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան