Հաշվի պատճառով ֆուտբոլիստները ցմահ որակազրկվել են
Սպորտ
Նիգերիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի 4 թիմերի՝ «Պլատո Յունայթեդ Ֆիդերսի», «Ակուրբայի», «Պոլիս Մաշինի» և «Բաբայարոյի» որոշ ֆուտբոլիստներ և պաշտոնյաներ ցմահ որակազրկվել են երրորդ լիգայի փլեյ-օֆֆ փուլում ոչ մարզական բնույթի խաղերի համար, նշել է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մայք Ումեն:
Նշենք, որ «Պլատո Յունայթեդ Ֆիդերսը» «Ակուրբային» հաղթել է 79:0 հաշվով, իսկ «Պոլիս Մաշինը» «Բաբայարոյին»՝ 67:0 հաշվով:
«Ցավալի է խոստովանել, որ ֆուտբոլիստը մեկ խաղում 11 գոլ է խփել, իսկ մյուս խաղում 1 րոպեի ընթացքում 4 գոլ է հեղինակվել, և ֆուտբոլիստներից մեկը 3 գոլ է խփել սեփական դարպասը»,-նշել է Ումեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում