Գևորգ Ղազարյանի «Շախտյորը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Կարագանդայի «Շախտյորը» հյուրընկալեց Բորիսովի ԲԱՏԷ-ին։
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման հաղթական գոլը հեղինակեց Իգոր Զենկովիչը 82-րդ րոպեին:
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել է ղազախական ակումբի հաղթանակով: Արդյունքում` Գևորգ Ղազարյանի թիմը կշարունակի պայքարը:
Նշենք, որ հանդիպմանը Գևորգ Ղազարյանը մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 70-րդ րոպեին, Իսկ ԲԱՏԷ-ի կազմում Բադոյանը հայտավորված չէր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում