Վթարի են ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողները (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արթուր Հակոբյանը, վարելով Mercedes մակնիշի 35 PL 496 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին` դեպի Դիլիջան ընթանալիս, Դիլիջանի երկրորդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլորվելով ընկել երրորդ ոլորանի մոտ կայանված «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի մոտ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն. նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու 4 ուղևորները աշխատում են Կենտրոն հեռուստաընկերությունում: Ա. Հակոբյանը լրագրող է, իսկ ուղևորների մեջ կան և լրագրողներ և օպերատոր:





















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան