Դիվանագետներին կտրում են աշխատանքից, բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ հետ Փարիզի ամենաթանկ բուտիկներում շրջելու համար
Հայկական Մամուլ
ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումից եւ էլի բազմաթիվ այլ հնչեղություն ստացած դեպքերից հետո հանրության մոտ կարծիք է ստեղծվել, որ ՀՀ դեսպանատներն անգործության են մատնված: Իսկապե՞ս այդպես է:
«Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ուշագրավ պատասխան տվեց.
«Իհարկե, կան նաեւ շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց մարդիկ դրված են այնպիսի վիճակում, երբ, օրինակ, նրանց աշխատանքից կտրում են... Եվրոպական շատ երկրների դիվանագետներ մեզ են բազմաթիվ անգամ խնդրել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորենք հարցը, որպեսզի դիվանագետը ստիպված չլինի իր կարեւոր աշխատանքը թողնել եւ գնալ օդանավակայան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը դիմավորելու: Ավելին, ամբողջ օրը նրա հետ շրջել, ասենք, Փարիզի ամենաթանկ բուտիկներում: Դա լրջագույն խնդիր է»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը