Թեկնածուի մասով Հանրապետական կուսակցությունը դեռ լռում է
Հայկական Մամուլ
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին նշանակված ԱԺ լրացուցիչ ընտրությունների թեկնածուների մասով իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ լռում է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե այդ հարցին կանդրադառնա արձակուրդից վերադառնալուց՝ օգոստոսի 5-ից հետո: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս նշել է, թե այդ հարցը ՀՀԿ-ն չի քննարկել:
Մինչ այդ միայն պատրանքների մակարդակով են խոսակցություններ շրջանառվում, թե ով կարող է դառնալ 38-րդ ընտրատարածքի պատգամավորը: Լուրեր կան, որ մոտ 5 հավանական թեկնածուների շարքում կլինի նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Սուրեն Խաչատրյանի վստահությունը վայելող թեկնածու:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած սպանությունից հետո մարզպետը հրաժարական տվեց, եւ նրա փոխարեն մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը