Պայքարին քաղաքական գործիչների ներգրավումը կբերի ոչ ցանկալի արդյունքի
Հայկական Մամուլ
Տրանսպորտի թանկացումների դեմ պայքարը ձնագնդիի էֆեկտով աճում է. պայքարողների շարքերը համալրվում են, և դա նաև ոգևորություն է հաղորդում: Համալրվում են նաև իրենց մեքենաներով քաղաքացիներին անվճար փոխադրողների շարքերը: Սկսել են միանալ նաև քաղաքական գործիչներ, հատկապես կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները:
Երեկ ակտիվիստներին է ողջունել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Ակցիայի որոշ մասնակիցների կարծիքով` քաղաքական գործիչների ներգրավումը կբերի ոչ ցանկալի արդյունքի: Այսինքն՝ կստացվի այնպես, ինչպես միշտ: «Ինքն ավելի լավ ա՝ թող գնա աղոթի, դա իր մոտ լավ ա ստացվում, մեզ հետ գործ չունի: Տեսանք, էլի, ինչ եղավ իրա առաջնորդած շարժումը»,- երեկ մեր թղթակցին ասել է ակտիվիստներից մեկը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը