«Նաիրիտ»-ը ամսական 1 միլիոն դոլարի աշխատավարձ պետք է վճարի հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին
Հայկական Մամուլ
Երեկ «Նաիրիտ»-ի աշխատակիցները կրկին հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի առաջ՝ պահանջելու իրենց հասանելիք աշխատավարձը: Մոտ երկու տարի պարապուրդի մատնված գործարանը նրանց պարտք է ավելի քան 11 ամսվա աշխատավարձ:
Նաիրիտցիներին խոստացել են մինչև այս ամսվա վերջ տալ մեկ ամսվա, իսկ մինչև օգոստոսի վերջ՝ ևս մեկ ամսվա աշխատավարձ: Պարզ թվաբանություն Է՝ օգոստոսի վերջին նաիրիտցիների պարտքը կրկին կլինի 11 ամսվա:
Չաշխատելու դեպքում նույնիսկ, այդ գործարանը ամսական 1 միլիոն դոլարի աշխատավարձ պետք է վճարի հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին: Չաշխատող այս ձեռնարկությունը օրական կուտակում Է մոտ 80 հազար դոլարի նոր պարտք:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը