Վիլանովայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կշարունակի ուժի մեջ մնալ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի պայմանագիրը ակումբի հետ շարունակում է ուժի մեջ մնալ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Պայմանագրին համապատասխան՝ կատալոնական ակումբը կշարունակի մինչև վերջ վճարել Վիլանովային՝ չնայած մարզիչը այլևս չի աշխատում թիմի հետ:
Ավելի վաղ հայտարարվեց, որ Վիլանովան չի պատրաստվում լքել «Բարսան»: Թիմի նախկին մարզիչը մտադիր է օգնել թիմի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետային և լինել նրա խորհրդականը: Վիլանովան սեպտեմբերից կանցնի իր նոր պարտականություններին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում