«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է. Շվայնշտայգեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ «Բարսելոնան» շարունակում է լինել Չեմպիոնների լիգայի հաղթողի ամենահավանական թեկնածուն. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնական ակումբը մյուս ակումբների համար ամենաշատ բարդություններ ստեղծող թիմն է:
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է: Վերջին տարիներին այդ տիտղոսը նվաճել ցանկացող թիմերը պետք է հաղթեին «Բարսային»: Ես այն մարդկանցից եմ, ովքեր կատալոնական թիմն աշխարհի ուժեղագույն ակումբն են համարում»,-նշել է Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ 2012/13թթ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մյունխենցիները երկու խաղի արդյունքում 7 անպատասխան գնդակ ուղարկեցին կատալոնացիների դարպասը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում