«Միլանի» ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը ռասիստական բնույթի վիրավորանքի պատճառով (տեսանյութ)
Սպորտ
«Միլանի» 26-ամյա պաշտպան Քևին Կոնստանտը Trofeo TIM ընկերական մրցաշարի «Սասուոլոյի» հետ խաղի ավարտից 10 րոպե առաջ լքել է խաղադաշտը իր հասցեին հնչած ռասիստական բնույթի վիրավորանքների համար: Ընդ որում, երկրպագուները և լրագրողները նման ոչինչ չեն լսել:
Ֆուտբոլիստը փոխարինվել է, իսկ մարզադաշտում հայտարարվել է՝ վիրավորական կոչերը կրկնելու դեպքում խաղը կդադարեցվի:
Հիշեցնենք, որ ռասիստական արտահայտությունների պատճառով խաղադաշտը լքելու գաղափարը ձևավորվել է հենց «Միլանում»: Ձմռանը Բոատենգը հրաժարվեց շարունակել խաղը ռասւստական բնույթի վիրավորանքի համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում