Սփյուռքի նախարարությունում՝ փոխնախարարի թափուր հաստիք
Հայաստան
ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն ազատվել է աշխատանքից. այս տեղեկությունը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ փոխնախարարն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Դավիթ Կարապետյանը նշանակվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Նկատենք նաև, որ ինչպես ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, այնպես էլ Դավիթ Կարապետյանը ՕԵԿ-ականներ են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից