Կումիկովը՝ Գևորգ Ղազարյանի բարձր կարգի մասին
Սպորտ
Կարագանդայի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում պարտության մատնեց Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ին և երրորդ փուլի ուղեգիր նվաճեց:
Խաղից հետո ղազախական ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը խոսել է իր թիմի ելույթի մասին և անդրադարձել նաև Գևորգ Ղազարյանին.
«Ղազարյանը Հայաստանի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, ինչը խոսում է նրա բարձր կարգի մասին: Մենք պայմանավորվել էինք, որ նա խաղադաշտում կանցկացնի առաջին խաղակեսը և երկրորդի կեսը: Այս ֆուտբոլիստը շատ արագ է մարզավիճակ ձեռքբերում: Կարծում եմ՝ հաջորդ հանդիպմանը կարող է մասնակցել ողջ խաղին», -մարզչի խոսքերը մեջբերում է sports.kz-ը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում