Հաշվետու են տարածքային սեյսմիկ ծառայությունները
Հայաստան
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ ՍՊԾ համակարգի 4 ՊՈԱԿ-ների այս տարվա առաջին կիսամյակի հաշվետվությունների քննարկումը: Այն նախագահում էր ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, մասնակցում էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության և համակարգի չորս ՊՈԱԿ-ների, նախարարության այլ ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենները ներկայացրին կատարված աշխատանքի արդյունքները, այն դժվարություններն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխատանքների առավել արդյունավետ իրականացման գործընթացին: Քննարկման ընթացքում առաջադրվեցին բազմաթիվ հարցեր, լսվեցին պարզաբանումներ, հնչեցին առաջարկություններ: Բոլոր ՊՈԱԿ-ների աշխատանքներին տրվեց դրական գնահատական:
Հաշվետվությունների քննարկումից հետո սեյսմոլոգների շարունակեցին հաշվետվությունների քննարկման ընթացքում առաջացած նեղ մասնագիտական, սեյսմոլոգիական խնդիրների քննարկումը: Վերջինիս առանցքային հարցը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՍՊԾ եռակողմ համագործակցության արդյունքում ձեռք բերված նոր սեյսմոգրաֆներով արդիականացված՝ Երևանի հեռաչափական ցանցով կատարված գրանցումների, դրանց մշակման, վերլուծության ու մեկնաբանման քննարկումն էր: Մեկ անգամ ևս հաստատվեց այն կարծիքը, որ արդիականացված ցանցն էլ ավելի է մեծացնում Հայկական ատոմակայանի տարածքում և հարակից տարածքներում անցկացվող սեյսմիկ մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալների հուսալիությունը: Վերանայվեց նաև սեյսմիկ տվյալների փոխանակման նախկինում սահմանված կարգը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից