Վլադիմիր Գասպարյանն իր ոճով խոսակցություն է ունեցել «գծատերերի» հետ
Քաղաքական
Lurer.com-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել երևանյան խոշոր «գծատերերին»։ Հանդիպմանը ՀՀ ոստիկանապետը բավականին խիստ տոնով և կոշտ արտահայտություններով նախազգուշացրել է վերջիններիս որևէ սադրանքի չգնալ երևանյան կանգառներում տրանսպորտի գնի դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ։ Գասպարյանը զգուշացրել է, որ ներողամիտ չի գտնվի ոչ մեկի հանդեպ և օրենքի դեմ գնացած «գծատերերին» խոստացել է պատժել օրենքի ողջ խստությամբ։ «Գծատերերը» ոստիկանության շենքը լքել են բավականին ցածր տրամադրությամբ։
Մեր տեղեկություններով՝ «գծատերերի» շարքերում են եղել նաև հայտնի օլիգարխներ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան