Մեծ Այրում համայնքի բնակիչների առողջական վիճակն աստիճանաբար վատանում է
Հայկական Մամուլ
ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչների առողջական վիճակն աստիճանաբար վատանում է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչները տեղեկացրին, որ համայնքի հարեւանությամբ գտնվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարների արտանետած գոլորշու հետեւանքով իրենք ձեռք են բերում թոքերի, սրտի, գլխի հետ կապված հիվանդություններ:
Հիշեցնենք, որ Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանն է: Համայնքապետի փոխանցմամբ` բոլոր պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց, չգիտես ինչու, այս պահի դրությամբ դեռ ոչ մի մասնագետ չի այցելել գյուղ եւ համապատասխան ստուգումներ չի անցկացրել: Բացի այս, պոչամբարն արգելապատնեշ չունի, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ կարձագանքեն խնդրին:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը