Սպասում են Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ փորձել է ճշտել՝ ինչպե՞ս է «իրերի վիճակը» Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հարցում, հնարավո՞ր է Լֆիկ Լիմինդրովիչի եղբորորդին արդեն նշանակվել է թաղապետ՝ «թաղում» չգիտեն:
Պարզվեց, որ վերջինիս 25 տարին լրանալու է հոկտեմբերին, և «հնարավոր է. որ հոկտեմբերից հետո էլ երան չնշանակեն, սպասեն էլի մի քիչ»:
Կարո՞ղ է ընդհանրապես չնշանակեն՝ թերթի թղթակիցը հարցրել է լավատեղյակ աղբյուրին:
«Ի՜նչ եք ասում, բա էլ ո՞ւր էին Դավիթ Օհանյանին տանում-հասցնում քաղաքապետարան: Կնշանակեն, անպայման կնշանակեն»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը