Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ 500 քմ, Քանաքեռ 13-րդ փողոցի թիվ 51 տան մոտ՝ 1 հա ընդհանուր մակերեսով խոտածածկ տարածք և շինարարական աղբ, Օհանովի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՚ մոտ 100 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան