Կփորձեմ չձախողվել.Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» նկատմամբ ընկերական խաղում հաղթանակ տանելուց հետո նշել է, որ իր համար «Բարսայի» հետ խաղը յուրահատուկ էր։
«Բարսելոնան» լավ ակումբ է, և խաղը մեզ համար հեշտ չստացվեց: Ես ամբողջ կյանքում որպես ֆուտբոլիստ և մարզիչ հանդես եմ եկել «Բարսայում»: Այժմ եջանիկ եմ «Բավարիայում»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերումէ SkySports-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև ընկերական հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:
«Անցած հաջող մրցաշրջանը հնարավորություն է տալիս պայքարելու ևս երեք տիտղոսի համար: Կարող եմ երախտապարտ լինել Յուպ Հայնկեսին և կփորձեմ չձախողվել: Շաբաթ օրը մեզ դժվար խաղ է սպասվում «Բորուսիայի» հետ։ Կփորձենք ամեն ինչ իր բարեհաջող ավարտին հասցնել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում