«Աթլետիկո Մինեյրոն» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը (տեսանյութ)
Սպորտ
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկո Մինեյրոն» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Օլիմպիային»։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 2։0 հաշվով՝ հոգուտ բրազիլական ակումբի: Գոլերը հեղինակեցին Ժոն և Սիլվան:
Թիմերի միջև առաջին հանդիպումը նույնպես ավարտվել է 2:0 հաշվով՝ այս անգամ՝ Պարագվայի թիմի հաղթանակով:
Արդյունքում՝ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ կրկին գոլեր չգրանցվեցին: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով: 4:3 հաշվով «Աթլետիկո Մինեյրոն» նվաճեց հաղթողի կոչումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում