Գոնսալո Իգուաինը՝ «Նապոլիի» ֆուտբոլիստ
Սպորտ
«Արքայական ակումբի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ: 25-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը վճարել է 37 մլն եվրո:
«Մենք ձեռք ենք բերել «Ռեալի» ուժեղ հարձակվողին, ով հեշտությամբ կհարմարվի մեր թիմի հարձակվողական խաղին: Մեզ պետք էր հենց այդպիսի ֆուտբոլիստ: Առանց նոր ձեռքբերումների էլ «Նապոլին» ուժեղ ակումբ է, սակայն մենք չպետք է մնանք նույն տեղում։ Պետք է առաջ շարժվենք»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում