Եկեք լսենք նրանց, ովքեր ասում էին՝ կարիերաս ավարտված է. Ռոնալդինյո
Սպորտ
«Ատլետիկո Մեինեյրոյի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի մասին:
«Իմ կարիերայում պակասում էր Լիբերտադորեսի գավաթի հաղթողի կոչումը։ Այդ պատճառով էլ վերադարձա Բրազիլիա: Այնպես որ, եկեք լսենք նրանց, ովքեր ասում էին, որ իմ կարիերան ավարտված է: Ես կարողացա երազանքս իրականություն դարձնել: Ակումբը ավելիին է արժանի: Երբ իմ կարիերայում դժվարին ժամանակահատված է, նրանք ինձ գրկաբաց ընդունեցին»,–Ռոնալդինոյի խոսքերը մեջբերում է հարավամերիկյան մամուլը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մեինեյրոն» եզրափակչում հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով (4:3):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում