«Սպարտակը» Օզբիլիսի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ չի վարում
Սպորտ
«Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հայտարարել է, որ ակումբը «Կուբանի» հետ բանակցություններ չի վարում Արաս Օզբիլիսի տրանսֆերը գնելու վերաբերյալ. տեղեկացնում է Р-Спорт-ը:
«Մենք չենք մեկնաբանում շրջանառվող լուրերը: Որքանով տեղյակ եմ, Օզբիլիսը «Կուբանի» ֆուտբոլիստ է: Մենք նրան ձեռք բերելու համար բանակցություն չենք վարում», – նշել է Ասխաբաձեն:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Օզբիլիսը այսօր պայմանագիր կկնքի մոսկովյան ակումբի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի երկու խաղում դարձել է երկու գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում