«Պիտի չիջեցնեն տրանսպորտի գինը, որովհետև քաղաքը կմնա առանց տրանսպորտի». Գալուստ Սահակյան
Քաղաքական
«Ես գիտեմ, որ արտագաղթից առավել այսօր քննարկվում է տրանսպորտի հարցը: Տնասպորտը տնտեսության ապահովման ամենակարևոր ոլորտներից մեկն է. դա գծատերերի ոլորտ չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Պետք է ո՛չ թե սիրաշահել ժողովրդին, այլ՝ սիրե՛լ: Եթե մարդիկ կարծում են, թե սպասարկման որակը կբարձրանա, ես համամիտ չեմ: Համաձայն եմ, որ հասարակության մեջ սոցիալական խմբեր կան, որոնց համար այս թանկացումը ծանր է, բայց ես կարծում եմ, որ պետք է այլ կերպ պայքարել դրա դեմ, այսինքն՝ պետք է աշխատավարձները բարձրացնել, ինչի վերաբերյալ թող պահանջեն՝ քննարկումներ իրականացնել Ազգային ժողովում այս աշնանային նստաշրջանում»,- ասում է բանախոսը:
Գալուստ Սահակյանն իր հաշվարկներով կարող է ասել, որ այս թանկացումը միտված է նրան, որպեսզի ուղղակի տրանսպորտը կարողանան պահպանել, և կարծում է, որ պիտի չիջեցնեն տրանսպորտի գինը, որովհետև քաղաքը կմնա առանց տրանսպորտի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան