Դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին
Հասարակություն
ԳԱԼԱ-ն րոպեներ առաջ տեղեկություն ստացավ, որ մայրաքաղաքում՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց, տեղի է ունեցել դանակահարության դեպք: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության մեր աղբյուրները:
ԳԱԼԱ-ի թղթակիցը այս պահին դեպքի վայրում է: Նա ևս փոխանցում է, որ դեպքի վայրում նկատել է արյան հետքեր ինչպես դրսում, այնպես էլ միկրոավտոբուսում: Այնտեղ են նաև ոստիկանները:
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան