Վարորդը ուղևորին խնդրել է պոկել «150 դրամ» գրությունը
Հասարակություն
Քիչ առաջ 58 համարի երթուղայինի վարորդներից մեկը, միանալով քաղաքացիների բողոքին` կապված հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հետ, որոշել է սպասարկել 100 դրամով:
Lurer.com-ի լրագրողն այդ պահին եղել է երթուղայինում, երբ վարորդն ուղևորներից մեկին խնդրել է պոկել «150 դրամ» գրությամբ թուղթը և հայտարարել, որ ինքն այս պահից սկսած սպասարկելու է միայն 100 դրամով:
Նշենք, որ արդեն բազմաթիվ վարորդներ միացել են քաղաքացիների բողոքին և սպասարկում են 100 դրամով:
Ըստ վարորդի՝ նրան ևս նոր սակագինը ձեռնտու չէ, և իր հնարավորությունների սահմանում ինքն օգտակար կլինի բողոքող քաղաքացիներին:
Վարորդի այս քայլն ուղևորներն ուրախությամբ են ընդունել և շնորհակալություն են հայտնել մարդասիրական քայլի համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան