Հյուրասիրություն՝ վարորդներին, և նվեր՝ 100 դրամ վճարող ուղևորներին
Հայաստան
Այսօր՝ Երևանի տրանսպորտի թանկացման վեցերորդ օրը, շարունակվում են «չվճարեք 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակցիաները երևանյան կանգառներում: Այսօր բավականին թեժ էր Երևանի կենտրոնում գտնվող կանգառներում, որտեղ տասնյակ երիտասարդներ շարունակում են վարորդներին հորդորել քաղաքացիներից չպահանջել 150 դրամ, իսկ քաղաքացիներին` չվճարել 150 դրամ. գրում է 1in.am-ը
Այսօր երիտասարդ ակտիվիստների մարտավարությունը փոխվել էր՝ նրանք վարորդներին ջուր և քաղցր հացաբուլկեղեն էին մատուցում: Որոշ վարորդներ ընդունում էին ակտիվիստների նախաձեռնությունը, իսկ ոմանք՝ մերժում: Ակտիվիստներն ուղևորներից հետաքրքրվում էին, թե որքան գումար են վճարել ուղեվարձի համար, ովքեր 100 դրամ էին վճարած լինում ստանում էին նվեր՝ փուչիկից ծաղիկ:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից