«Փյունիկը» լքեց Եվրոպայի լիգան
Սպորտ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Փյունիկ» - «Ժալգիրիս» պատասխան հանդիպումը: Երևանյան թիմը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը և լքեց Եվրոպայի լիգան:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլի: 55-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Վիուլեն Այվազյանը: Սակայն, ցավոք, մեր թիմին չհաջողվեց ևս մեկ գոլի հեղինակ դառնալ, իսկ հանդիպման ավարտից 3 րոպե առաջ «Ժալգիրիսի» ֆոքւտբոլիստներին հաջողվեց գրավել «Փյոնիկի» դարպասը՝ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կուկլիսը:
Երկու խաղերի արդյունքում` ընդհանուր 3:1 հաշվով պայքարը կշարունակի «Ժալգիրիսը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում