Վարդան` «ՎԻԱ Գրա»-ում
Այլ
Հայկական արմատներով ուկրաինական երգչուհի եւ պարուհի Վարդան հայտնվել է «ՎԻԱ Գրա»-ում: Այդ մասին պարզ դարձավ օրերս Կիեւում անցկացված «Хочу в ВИА Гру» ռեալիթի-շոուի առաջին նկարահանումների ժամանակ:
VARDA-ի ընկերուհի երգչուհի Աննա Սեդոկովան հայտարարել էր, որ թիմը կարողացել է փոփ խմբի նոր կազմի համար աղջիկներ ընտրել, որոնց անունները, սակայն, ոչ ոք չի բարձրաձայնում:
Օրերս VARDA-ն սոցիալական ցանցերից մեկի իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Հանդիպեցի խիստ շփոթված Իգոր Վերնիկին: «Хочу в Виагру» նախագծի ընտրական փուլից հետո ակնհայտորեն ցնցված էր: Նախաճաշեցի Աննա Սեդոկովայի ընկերակցությամբ, ճաշին հանդիպեցի Վերնիկի հետ, մնում է ընթրեմ Կոնստանտին Մելաձեի հետ եւ ես «ՎԻԱ Գրա»-ում եմ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան