Ազատամարտիկները հանրահավաք կանեն
Հայկական Մամուլ
Երեկ Գյումրիում նստացույց են սկսել արցախյան պատերազմի վետերանները: «Ազատամարտիկը պետք է ապրի հերոսին վայել կյանքով. Ո՜չ իշխանություններին. Սոցիալական բարելավում», «Ազատամարտիկը չի ծախվում» և այս կարգի այլ պաստառներով:
Գյումրեցիների հաղորդմամբ, նրանց են միացել նաև երևանցի ազատամարտիկներ: Նրանք հուլիսի 28-ին հանրահավաք են անելու Երևանի Ազատության հրապարակում, որտեղ այս օրերին հացադուլի է նստած պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Վերջինս դեռ անցյալ շաբաթ էր հայտարարել, որ հացադուլը կդադարեցնի հուլիսի 28-ին, ժամը 18-ին, այն պայմանով, եթե այդ օրն Ազատության հրապարակում հավաքվի տասը հազար մարդ և աջակցի իրեն:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը