Բան գիտեք, ասե՛ք
Հայկական Մամուլ
«Առավոտ» օրաթերթ խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է.
Մոսկվայում ապրում են մեր հայրենակիցներ Սմբատ Կարախանյանն ու Արբակ Խաչատրյանը, որոնք գուցե շատ հարցերում տարբեր են, բայց նման են նրանով, որ երբեմն մեր իշխանավորների և օլիգարխների մասին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում: Սուբյեկտիվորեն հակված եմ այդ տեղեկություններին հավատալ, նրանցից ամեն ինչ սպասելի է, սակայն այդ կոմպոմատների փաստաթղթային հաստատում ստանալը շատ դժվար է, իսկ հիշյալ անձինք էլ դա չեն ներկայացնում: ճիշտն ասած, ինձ վրա այդ գործիչները կիսակագեբեշնիկի, կիսաբիզնեսմենի, կիսալոբբիստի տպավորություն են թողնում: Համենայնդեպս, իրենք իրենց շուրջը ինչ-որ առեղծվածային շղարշ են ստեղծում՝ գրեթե ոտքով են բացում Պուտինի աշխատասենյակի դուռը, կարող են ՌԴ նախագահի մոտ տանել հայաստանյան ցանկացած գործչի և երեքով քննարկել մեր երկրի ապագան, այդ թվում նաև այն հարցը, թե ում է Պուտինը նշանակելու ՀՀ նախագահ:
Մանրամասները' «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը