5-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել. «հայրը մեկնել է Ռուսաստան եւ իրեն հետը չի տարել»
Հայկական Մամուլ
Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
«Ըստ «ՀԺ» հավաստի տեղեկությունների, Իջեւան քաղաքում 5-ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։
Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ նման բան իրենց հայտնի չէ։
Ըստ թերթի տեղեկությունների՝ փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան եւ իրեն հետը չի տարել, ուրեմն չի սիրում իրեն»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը