Վրաստանում զենքի փորձարկման ժամանակ բանակի սպա է զոհվել
Վրաստան
Վրաստանում բանակային սպան զոհվել է Թբիլիսիի մոտակայքում Վազիանիի զորանոցում զենքի փորձարկման ժամանակ: Ինչպես գրում է Trend-ը` հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ին, վրացական բանակի մայոր Օթելլո Ղուլբիանին զենքի փորձարկության ժամանակ վիրավորվել է, որից հետո շտապ կարգով հոսպիտալացվել է:
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ սպան մահացել է:
Վրաստանի ՊՆ-ն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ զենքի փորձարկության ժամանակ է զոհվել սպան, ով ծառայում էր վրացական բանակում 1992 թ.-ից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան