Ախալքալաքի հայերը անհանգստացած են երկքաղաքացի անձանց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հանգամանքից
Վրաստան
Վրաստանում Ախալքալաքը ներկայացնող մեծամասնական թեկնածու Սամվել Պետրոսյանը պահանջում է դադարեցնել երկքաղաքացիություն ունեցող անձանց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթացը: Այս մասին նա հայտարարել է այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ:
«Վերջին 2 ամիսների ընթացքում Վրաստանի հազարավոր քաղաքացիներ զրկվել են երկքաղաքացիությունից: Նրանց թվում Վրաստանի քաղաքացիությունը կորցրել են նաև Ախալքալաքի շրջանի բնակիչները, ովքեր ունեցել են երկքաղաքացիություն: Մեր երկրում դա արգելված է: Կարծում եմ, որ օրենքը պիտի աշխատի մարդկանց համար, ոչ թե մարդիկ՝ օրենքի: Քաղաքացիության զրկումով մենք բարոյական, նյութական և իրավական վնաս ենք հասցնում մեր երկրին: Կարծում եմ, որ այս օրենքը պետք է փոփոխության ենթարկվի կամ էլ համապատասխան համաներում անցկացվի, սակայն ամեն դեպքում, գործընթացը պետք է կասեցվի: Ախալքալաքում սա գնահատում են իբրև ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարում, իսկ դա վնաս է հասցնում Վրաստանի հեղինակությանը»,-նշել է Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան