Սևանում հեծանվանավակ է շրջվել
Արտակարգ Պատահար
Հուլիսի 26-ին՝ ժամը 12։17-ին, թիվ 3 հանրային լողափում ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի:
Անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ 1983 թ. ծնված Ա. Ս.-ին, 1968 թ. ծնված Ս. Վ.-ին, 1989 թ. ծնված Մ. Հ.-ին և 1984 թ. ծնված Ա. Ն.-ին:
Ջրափրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան