«Մեկ սուտկա անցկացրի Ադրբեջանում, քնեցի տամոժնյայում». Պատմում է Կիևից սխալմամբ Ադրբեջան տեղափոխված երիտասարդը
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանը հուլիսի 22-ին մեկնել է Կիև: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի, և նրան պետք է ետ ուղարկեն Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:
ԳԱԼԱ-ն զրուցել է ինչպես Ասատուր Խաչատրյանի, այնպես էլ նրա մոր՝ Անուշ Խաչատրյանի հետ: Անուշ Խաչատրյանը պատմեց այն մասին, որ բավականին ուշ են իմացել, որ տղային Բաքու են ճանապարհել:
«Մենք ստեղից դրել ենք օդանավ ու զանգել ենք եղբորը, որ դիմավորի: Եղբայրը զանգեց, թե չկա, ասում են՝ հետ են ուղարկել, բայց գնացինք օդանավակայան՝ էլի չկար ու չկար երեխեն: Ո՛չ ստեղ կար, ո՛չ Կիեւ, սարսափելի խառնվեցինք, գնացել այնտեղ Կիեւի օդանավակայանում հարցում էին արել մեր բարեկամները, սրանք էլ թղթերը քրքրել էին եւ հայտնել, որ ուղարկել են հետ փաստաթղթերի պատճառով, բայց ոչ թե Հայաստան, այլ Ադրբեջան: Սարսափելի վիճակ էր, չգիտեինք ինչ անեինք: Բայց փառք Աստծո, նորից Ուկրաինան պահանջել է, Ադրբեջանն ուղարկել է, հիմա երեխաս Կիեւում է, պատկերացնում եմ ինչ սթրես է ապրել»,-galatv.am-ին պատմեց Անուշ Խաչատրյանը:
ԳԱԼԱ-ն զրուցել է նաեւ Կիեւում գտնվող Ասատուր Խաչատրյանի հետ, ով մանրամասներ պատմեց, թե ինչպես է իմացել, որ ինքը Ադրբեջանում է եւ թե ինչպես են դիմավորել նրան այնտեղ:
Ասատուրն ասաց, որ մինչեւ ինքնաթիռի վայրէջքը չի իմացել, որ Ադրբեջան են ուղարկում: Հետո անակնկալի է եկել, ռուսերենով հարցրել է, թե ինքը որտե՞ղ է, ասել են՝ Ադրբեջանում է:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան