ՀՅԴ-ն կկազմակերպի մոմավառություն՝ ի հիշատակ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 26-ին՝ 18:00-22:00-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից պուրակում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների նախաձեռնությամբ, կազմակերպվում է մոմավառություն՝ ի հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների:
Հունիսի 27-ին՝ ժամը 12-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Համազգային թատրոնում ՀՅԴ պատանեկան միությունը կներկայացնի Լիսաբոնի գործողությանը նվիրված բեմադրություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան