Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է կազմակերպված հանցախմբի 50-ից ավել անդամի
Աշխարհ
Իտալիայի ոստիկանությունը հայտարարել է երկրի պատմության մեջ մաֆիայի դեմ իրականացրած խոշորագույն օպերատիվ գործողությունների մասին, որոնք տարվել են Հռոմում և նրա արվարձաններում: Հաղորդվում է, որ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, որոնց մեծ մասին կասկածում են Իտալիայի մայրաքաղաքում և նրա մոտակա տարածքներում թմրանյութերի վաճառքի ցանց ստեղծելու մեջ:
Օպերատիվ գործողությանը մասնակցել է 500 ոստիկան, շներ, ուղղաթիռներ և ափամերձ հսկիչ ծառայությունը:
Միաժամանակ ոստիկանները գործողություններ են իրականացրել Իտալիայի հարավում կազմակերպված հանցախմբի անդամներին ձերբակալելու համար. տեղեկացնում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան